Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարձրացվում է քաղպաշտպանության պատրաստվածությունը

Պաշտոնական
33573_b

ՀՀ կառավարության «ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման» կարգի համաձայն` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը ս/թ փետրվարի 20-23-ն իրականացրել է ՀՀ Սյունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացման ուսումնասիրություն: ՓԾ աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանի գլխավորությամբ հանգամանալից ուսումնասիրության է ենթարկել ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Մեղրի, Սիսիան համայնքների, ինչպես նաև «Կապանի բժշկական կենտրոն», «Գորիսի բժշկական կենտրոն» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների քաղաքացիական պաշտպանության խնդիրներին արձագանքելու պատրաստվածությունը: Մարզի համայնքներին և կազմակերպություններին ցուցաբերվել է մեթոդական և գործնական օգնություն՝ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքների ուղղությամբ: