Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնողների 99%-ը հրաժարվել է երեխաներին պատվաստել Գարդասիլով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Gardasil

«Հայաստանում ծնողների 99%-ը հրաժարվել է երեխաներին պատվաստել Գարդասիլ պատվաստանյութով»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը: Նրա ունեցած տեղեկություններով՝ 2018թ. 1-ին եռամսյակում 16 000 դեռահաս աղջիկ պետք է պատվաստվեր, բայց փետրվարի 21-ի դրությամբ պատվաստվել է 260-ը: «Պատճառը նաև այն է, որ բժշկական հանրության մեծամասնությունը դրական կարծիք չտվեց այս պատվաստանյութին»,- ասաց պարոն Այվազյանը: Ըստ բանախոսի՝ պատվաստանյութի իրացումը դրամաշնորհային  ծրագիր է, որի համար ՀՀ առողջապահության նախարարությունը Բիլ Գեյթսի հիմնադրած ԳԱՎԻ հիմնադրամից պետք է ստանար 170 000 դոլար: Վերջինս ակտիվ մասնակցություն ունի երկրագնդի բնակչության կրճատման գործին: Պարոն Այվազյանը հիշեցրեց Բիլ Գեյթսի խոսքերը, երբ նա ասել է, որ եթե լավ աշխատեն, լավ պատվաստանյութեր ստեղծեն, երկրագնդի՝ 9 մլրդ-ի հասնող բնակչության թիվը 10-15 %-ով հնարավոր է կրճատել: Պարոն Այվազյանի համոզմամբ՝ պատվաստանյութի իրացումն ունի կոռուպցիոն ռիսկեր: Ինչպես նշեց՝ հիվանդությունների վերահսկման ամերիկյան CDC կենտրոնի ղեկավարը, ում տնօրինության ընթացքում դրական որոշում է տրվել Գարդասիլ պատվաստանյութի կիրառմանը՝ հրաժարական է տվել, քանի որ պարզվել է, որ նույն այդ ղեկավարը ծխախոտ, խոշոր դեղորայք և պատվաստանյութեր արտադրող ընկերության բաժնետեր է: Բանախոսը այլընտրանքային օրինակ է բերում սկրինինգային ծրագիրը, ըստ որի՝ հնարավոր է արգանդի պարանոցի քաղցկեղը հայտնաբերել և կանխարգելել, մինչդեռ Հայաստանում մինչև 2015 թվականն այդ ծրագիրն իրականացվել է շատ անկազմակերպ: