A
A
Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Միլանի» դեմ
Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչում կհանդիպի իտալական «Միլանի» հետ: Դա հայտնի դարձավ այսօր ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացած վիճակահանության ընթացքում:
Այս փուլի մյուս զույգերը կազմեցին հետեւյալ թիմերը.
«Լացիո» (Իտալիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)
«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
ԲԿՄԱ (Ռուսաստան) - «Լիոն» (Ֆրանսիա)
«Մարսել» (Ֆրանսիա)- «Աթլետիկ» (Իսպանիա)
«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)
«Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա) - «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)
Առաջին հանդիպումները կկայանան մարտի 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 15-ին:
