ՎԱՀԱՆՅԱՆԸ ՇԱՐՈւՆԱԿՈՒՄ Է ՁԱԽՈՂՎԵԼ
Աջակցիր «Ա1+»-ինՏարօրինակ խաղ է ցուցադրում հայ փորձառու գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը Դրեզդենում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում: 9-րդ տուրում Վահանյանը կրեց 4-րդ անընդմեջ պարտությունը:
Մինչդեռ առաջին 5 տուրերում նա հիանալի խաղ էր ցուցադրում եւ հավակնում էր բարձր հորիզոնականների: Ցավալին հատկապես այն է, որ Ռաֆայելը պարտվում է բավական ցածր կարգ ունեցող շախմատիստներին:
9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Արտաշես Մինասյանը եւ Տիգրան Պետրոսյանը կեսական միավոր վաստակեցին եւ այժմ 6-ական միավորով ընթ անում են 30-37-րդ տեղերում: Զավեն Անդրեասյանը, Արման Փաշիկյանը եւ Աշոտ Անաստասյանը իրենց ակտիվում ունեն 5.5-ական միավոր: Մրցաշարային այսուսակը շարունակում է գլխավորել ուկրաինացի Անդրեյ Վոլոտկինը, որտ վաստակել է 7 միավոր: Այս տուրում առաջատարների խմբում գտնվող շախմատիստների միջեւ կայացած բոլոր հանդիպումները ավարտվեցին ոչ-ոքի:
Կանանց պայքարում շարունակում է 6-րդ հորիզոնականում ընթանալ Էլինա Դանիելյանը, որը վաստակել է 6.5 միավոր: Առաջատարը Տատյանա Կոսինցեվան է 8 միավորով: