Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կգնան Իսրայել եւ կուսումնասիրեն նրանց փորձը գյուղատնտեսության ոլորտում

Պաշտոնական
j1

Քննարկվել են իսրայելական Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի հետ համագործակցության հարցերը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր հյուրընկալել է Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժոզեֆ Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը: Ողջունելով հյուրերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ Հայաստանի համար շատ կարևոր է ուսումնասիրել  Իսրայելի առաջավոր փորձը գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման առումով և  ուրախ են քննարկել համագործակցության հնարավորությունները: Ժոզեֆ Շեվելը, ներկայացնելով իր ղեկավարած կրթական հաստատությունը, նշել է, որ համագործակցության համաձայնագրեր ունեն աշխարհի մի շարք  երկրների, մասնավորապես Չինաստանի, ամերիկյան թվով 34 պետությունների հետ և իրենց  առաջարկած ուսուցման ծրագրերի շնորհիվ այդ երկրներին հաջողվել է զգալի աճ և առաջընթաց արձանագրել գյուղատնտեսության ոլորտում:  Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտը Հայաստանում համագործակցում է «Սպայկա» ընկերության հետ:   Հանդիպման ընթացքում պարոն Շեվելը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին առաջիկայում Իսրայել կատարելիք այցի շրջանակում լինել նաև Գալիլեե իստիտուտում` տեղում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:  Որպես առաջին քայլ` Ռոբերտ Մակարյանը խնդրել է հյուրին նախարարություն ներկայացնել ուսուցման, վերապատրաստման ծրագրերի ուղղությունների, դրանց ծախսերի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկ` հետագա համագործակցության հնարավորություններն  առավել հանգամանորեն ուսումնասիրելու նպատակով: ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին