A
A
Քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ. Ա. Սարգսյանը հանդիպեց «Ժառանգության» հետ
13 փետրվարի 2018թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյաի հետ: Հանդիպման ընթացքում վարչությունը ներկայացրեց երկրում տիրող իրավիճակը, առկա խնդիրները՝ քաղբանտարկյալներից մինչեւ արտագաղթ: Ներկայացվեց նաեւ ստեղծված բարդ իրավիճակին լուծում տալու՝ կուսակցության տեսլականը: Իր դիքորոշման ու պատկերացումների մասին խոսեց նաև Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով սեփական մոտեցումները՝ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման հարցում: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն