Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում և մարզերում խոտածածկույթներ են այրվել

Պաշտոնական
20746262_1571680332871755_3509809382133615851_o

Փետրվարի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 450 քմ խոտածածկույթ, ծառի կուտակված ճյուղեր և եղեգներ, Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1800 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի Շաքի գյուղի մոտակայքում՝ մոտ 10 հա, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 17 շենքի հարակից սարում՝ մոտ 6000 քմ, Եղվարդ քաղաքի «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտակայքում՝ մոտ 1,3 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան փողոցի թիվ 83 շինության մոտակայքում՝ մոտ 300 քմ եղեգնուտ, Արարատի մարզի Նորամարգ գյուղ տանող ավտոճանապարհին՝ մոտ 500 քմ խոտածածկույթ, Ռանչպար գյուղի Նոր թաղամասի 4-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1 հա, Լուսառատ գյուղի ուղեկալի մոտակայքում՝ մոտ 4500 քմ խոտածածկույթ և եղեգնուտ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: