Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Պաշտոնական
389e7e2cc1dd1eec786cbfba2e944259

Փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները 1986 թ. ծնված Լ. Խ.-ին դուրս են բերել հորանից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: ԱԻՆ