ԻՆՉՊԵՍ ԵՎ ՍՊԱՍՎՈւՄ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում այսօր կայացած քառորդեզրափակիչի պատասխան հանդիպումներում որեւէ անսպասելի արդյունք չգրանցվեց: Ինչպես եւ սպասվում էր` առաջին խաղերում առավելություն ստացած թիմերը դուրս եկան կիսաեզրափակիչ:
«Բանանցը» խոշոր 6:1 հաշվով դարձյալ ջախջախեց «Կիլիկիային» եւ կրկին 3 գոլի հեղինակ դարձավ Սեմյոն Մուրադյանը: Առաջին խաղում եւս «Բանանցը» հաղթել էր խոշոր՝ 5:1 հաշվով: Փաստորեն 2 խաղերի արդյունքում «Բանանցը» առավելության հասավ 11:2 հաշվով:
Խոշոր հաշիվ գրանցվեց նաեւ «Բենտոնիտ» - «Փյունիկ» խաղում, որտեղ 4:1 հաշվով հաջողության հասան հյուրերը: Թեեւ 24-րդ րոպեին Դմիտրի Մոլոչայը առաջ մղեց «Բենտոնիտին», սակայն «Փյունիկի» խաղացողները ամենեւին էլ չընկճվեցին եւ մինչեւ ընդմիջումից ոչ միայն հավասարեցրեցին խաղի հաշիվը, այլեւ առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկան Սարգիս Հովսեփյանը (11մետրանոց) եւ Գեւորգ Ղազարյանը: Խաղավարտին «Բենտոնիտի» դարպասը եւս 2 գնդակ ուղարկեց «Փյունիկի» բարձրահասակ հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը: Առաջին խաղում «Փյունիկը» հաղթել էր 4:0 հաշվով:
Կիսաեզրափակիչ դուրս եկավ նաեւ «Արարատը», որը այսօր 2:1 հաշվով հաղթեց «Ուլիսին», իսկ առաջին խաղում առավելության էր հասել 2:0 հաշվով: Գյումրիում կայացած «Շիրակ» - «Միկա» մրցավեճում գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1: Այս հաշիվը ձեռնատու էր գործող գավաթակիր «Միկային», որտ առաջին խաղում հաղթել էր 4:1 հաշվով:
Այսպիսով կիսաեզրափակիչում հանդես կգան «Փյունիկի», «Միկան», «Արարատը» եւ «Բանանցը»: