Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՔՎԻՑ ԺԱՄԱՆԵԼ ԵՐԵՎԱՆ

Սպորտ

Ֆուտբոլի Լեհաստանի հավաքականի հունիսի 6-ին Երեւանում մրցելու է Հայաստանի հավաքականի հետ: Մինչ այդ, հունիսի 2-ին, լեհերը Բաքվում մրցելու են Ադրբեջանի հետ, որից հետո պետք է ժամանեն Հայաստան:

Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեո Բենհակերի օգնական Բոգուսլավ Կաչմարեկը հայտարարել է, թե իրենց լրացուցիչ խնդիրներ կունենան այս կապացությամբ. «Մենք առայժմ չգիտենք, թե ինչպես ենք Բաքվից մեկնելու Երեւան: Այս քաղաքների միջեւ չվերթներ չեն իրականացվում»: Կաչմարեկը միաժամանակ հայտնել է, որ Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստիպված կլինի չարտերային չվերթով ժամանել Երեւան. «Թվում է, թե դա միակ տարբերակն է»:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է «Եվրո-2008»-ի ընտրական առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լեհաստանի, Պորտուգալիայի, Սերբիայի, Բելգիայի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Ֆինլանդիայի մրցակիցները: