Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կյանքիս վերաբերող հարց է այստեղ, չեմ ուզում, որ տեսալուսանկարահում արվի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Arpine-nkar

ԱԺ-ն այսօր քննարկեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի նախագիծը «Վարչական դատավարության» օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դատական նիստի տեսանկարահանումն ու ձայնագրումն, ինչպես նաեւ՝ հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ համացանցով կատարվում են դատական նիստի մասնակցի միջնորդությամբ՝ դատարանի թույլտվությամբ. «Դատավարության մասնակից եզրույթը բավականին շատ մտահոգություններ էր առաջացրել հատկապես դատական նիստերի լուսաբանման լրագրողների շրջանում: Բանն այն է, որ սկզբունքորեն ստեղծվում էր մի իրավիճակ, երբ լրագրողը կամա, թե ակամա հայտնվում էր դատավարության մասնակիցներից մեկի կողմում ու, ըստ էության, կասկածի տակ էր դրվում նրա անաչառությունը: Այս նախագիծը նաեւ լրագրողների մտահոգությունները փարատելուն է ուղղված: Ըստ այդմ, առաջարկվում է այն նույն կարգավորումը, որը գործում է Քաղաքացիական եւ Քրեական դատավարությունների օրենսգրքերում: Այլ կերպ ասած՝ գաղափարախոսությունը հանգում է նրան, որ պետք է լինի դատավարության ոչ թե այս կամ այն մասնակցի միջնորդությունը, այլ պիտի լինի երկու կողմերի համաձայնությունը, որի արդյունքում դատարանը կտա թույլտվություն»: Մյուս փոփոխությամբ, ըստ Արփինե Հովհաննիսյանի, այն է, որ վարչական դատավարության կողմերից մեկը պետական մարմինն է, որի դեպքում գործելու են որոշակի սահմանափակումներ. «Օրինակ՝ քաղաքացիական դատավարության կողմերից մեկը ասում է, որ չի ցանկանում, որ իրեն տեսալուսանկարահանեն: Դա բավարար է, որ դատարանը բավարարի միջնորդությունը: Վարչական դատավարության դեպքում վարչական մարմնի նկատմամբ դրվում է լրացուցիչ բեռ՝ վարչական մարմինը պետք է ողջամտորեն հիմնավորի դատարանին, թե ինչու է անհամաձայնություն տալիս տեսալուսանկարահանմանը, եթե դատավարության մասնակից ֆիզկական անձը դեմ չէ: Այսինքն, վարչական մարմինը չի կարող ասել՝ ես այսօր մի քիչ նյարդային եմ, տրամադրություն չունեմ, անձնական կյանքիս վերաբերող հարց է այստեղ, չեմ ուզում, որ տեսալուսանկարահում արվի, որ չտեսնեն ինձ դեմքիս այս արտահայտությամբ»: