Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելվել է մսոսկրային ալյուրի ներմուծումը

Պաշտոնական
ssfs

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում, արգելել է անհատ ձեռներեց Սարգիս Ավետիսյանի կողմից ՌԴ «Նալչինսկի մյասոկոմբինատ» ՍՊԸ կողմից արտադրված 22000 կգ մսոսկրային ալյուրի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:  Պարզվել է, որ արտադրող և արտահանող կազմակերպություններից ոչ մեկը գրանցված չէ վերահսկման ենթակա ապրանքների արտադրություն, վերամշակում և պահպանում իրականացնող անձանց և տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում: Տնտեսվարողի կողմից կայացված որոշման համաձայն` ապրանքը վերաարտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն