ՄԵԴԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈւԹՅՈՒՆԸ ԳՆԱԼՈՎ ՆՎԱԶՈւՄ Է
Աջակցիր «Ա1+»-ինՀայ շախմատիստները Դրեզդենում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում բավական անհաջող են հանդես գալիս: 7-րդ տուրից հետո մերոնք չեն հավականում ոչ միայն մրցանակային տեղի, այլեւ կարող են զրկվել աշխարհի գավաթի խաղարկություն ուղեգրերից: Առաջնությոնում առաջին 33 հորիզոնականները զբաղեցրածները հնարավորություն են ստանալու մասնակցել աշխարհի գավաթի խաղարկությանը:
Այժմ մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է ուկրաինացի Անդրեյ Վոլոտկինը: Մեր շախմատիստներից լավագույն արդյունք ունեն Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը եւ Տիգրան Պետրոսյանը, որոնք գտնվում են 50-94-րդ տեղերում: Առաջատարներին միանալու լավ հնարավորություն ուներ Ռաֆայել Վահանյանը, սակայն փորձառու գրոսմայստերը սպիտակներով պարտվեց Վլադիսլավ Նեվեդնիչիին:
Կանանց պայքարում իր վստահ ելույթները շարունակում է Էլինա Դանիելյանը, որը այս տուրում սպիտակներով հաղթեց Նինո Կուրտսիձեին: Այս հաղթանակից հետո Դանիելյանը 5.5 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը, իսկ մրցաշարային աղյուսակը 100%-անոց արդյունքով գլխավորում է Տատյանա Կոսինցեւան: