Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ունեցել ենք 3 նշանավոր դեմքեր՝ Արամ Մանուկյան, Ա. Մյասնիկյան, Վանո Սիրադեղյան» (տեսանյութ)

Քաղաքականություն
Meruzhan

«1962 թիվը կատակ չէր: Այս տարի լինում է 55 տարի, որ ես եղել եմ շարժման մեջ»,- ասում է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ բոլոր տեսակի ըմբոստությունները փառաբանելի են: Ղարաբաղյան շարժումը զրկանքներ, ցավեր տեսավ, հետո եկավ իշխանության, սակայն ի՞նչ բերեց նա իր հետ: Այս հարցադրումն է անում բանաստեղծն ու պատասխանում. «Ոչինչ: Ստացանք ազատություն, ունեցանք ազգընտիր նախագահ, որն իր դերում չեղավ ըստ պատշաճի, տարաձայնություններ եղան, փոխըմբռնման բացակայություն, որը վերաճեց թշնամանքի»: Ըստ բանաստեղծի՝ մենք ունեցել ենք 3 նշանավոր դեմքեր. Առաջին Հանրապետությունը տվել է Արամ Մանուկյան, Երկրորդ Հանրապետությունը՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Երրորդ Հանրապետությունը՝ Վանո Սիրադեղյան: Հարցին, թե ինչո՞ւ Վանո Սիրադեղյան և ոչ՝ Լևոն Տեր-Պետրոսյան, բանախոսը պատասխանեց. «Փառքը չի սիրում փառասերներին, այլ՝ սիրում է իրեն չսիրողներին: Վանո Սիրադեղյանը ազգային մտածողության, բանական մտքի տեր մարդ էր, ով չհասկացված եղավ: Եվ դա օրինաչափ էր»: Ըստ բանախոսի՝ միշտ իշխում են նրանք, ովքեր զրպարտել գիտեն և ոչ նրանք, ովքեր զրպարտված են: Մանրամասները՝ տեսանյութում: