Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԵՐԲԻԱՅԻՑ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՆ 1 ՄԵԴԱԼՈՎ

Սպորտ

Բելգրադում ավարտվեց ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականը: Մեր մարզիկներից հաջող է հանդես եկել միայն 60կգ Հովհաննես Դավթյանը, որը եզրափակիչում պարտվելով ռուս մարզիկի արժանացել է արծաթե մեդալի` դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն:

Մեծ էին սպասելիքները Եվրոպայի նախկին չեմպիոն Արմեն Նազարյանից, որը սակայն չկարողացավ գրավել մրցանակային տեղ: Անհաջող հանդես եկան նաեւ 81կգ Արմեն Իսպիրյանը եւ 52 կգ Անուշ Հակոբյանը:

Վաղն առավոտյան Հայաստանի պատվիրակությունը, ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի գլխավորությամբ կվերադառնա Երեւան: