Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջիբրալթար Մասթերս. Լեւոն Արոնյանն այսօր կարող է հավասարվել առաջատարներին

Սպորտ
sport-aronyan

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը լավ շանսեր ունի հասնելու Ջիբրալթարի Մասթերս մրցաշարի առաջատարներին: Այսօր տեղի կունենան նախավերջին՝ 9-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը, որը 6 միավորով առայժմ գտնվում է առաջատարներին հետապնդողների թվում, սպիտակներով կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Պանայապան Սաթհուրամանի հետ: Հաղթանակի դեպքում մեր շախմատիստը բոլոր հնարավորություններն ունի հավասարվելու մրցաշարի առաջատարներին՝ ամերիկացի Հիկարու Նակամուրային, ռուսաստանցի Դանիլ Դուբովին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին եւ հունգարացի Ռիչարդ Ռապորտին, որոնք իրենց ակտիվում ունեն 6,5-ական միավոր: Նրանք այսօր հանդիպելու են միմյանց հետ, եւ ոչ-ոքի խաղալու դեպքում կարող են հասանելի դառնալ իրենց հետապնդողների՝ այդ թվում Լեւոն Արոնյանի համար: Մրցաշարին մասնակցող Լիլիթ Մկրտչյանը, որը 4 միավորով զբաղեցնում է 121-րդ տեղը, այս տուրում սեւերով կհանդիպի Ավստրալիայի շախմատիստուհի Էլիզաբեթ Հապալի հետ: