A
A
Ուղիղ. «Սուոնսի» - «Արսենալ». Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է խաղին (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Սուոնսիի» դեմ խաղին: Նա հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանին: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակում «Արսենալը» կհանդիպի մրցաշարի հետնապահ «Սուոնսիի» հետ: Խաղը կկայանա Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են դիտել այստեղ կամ այստեղ: