Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոճանապարհները՝ ժամը 10:00-ի դրությամբ

Պաշտոնական
roads

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Տավուշի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արթիկի ավտոճանապարհներին բուք է։ Նոյեմբերյանի ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն