Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուք, մերկասառույց, մառախուղ՝ հանրապետության ճանապարհներին

Պաշտոնական
roads5

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհները: Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզի Կապան, Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-168-րդ կիլոմետրին բուք է, տեսանելիությունը՝ 20 մ: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և Աշտարակ-Թալին ավտոճանապարհին առկա է մառախուղ: Սյունիքի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆՀյուսիսայինՕսիայիՀանրապետության գլխավորվարչությունիցստացվածտեղեկատվությանհամաձայն Ստեփանծմինդա-Լարսավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: