Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքացին Կիևյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսևորել

Պաշտոնական
capture.thumb_

Հունվարի 27-ին, ժամը 13:12-ին ահազանգ է ստացվել, որ հուզված քաղաքացին Երևան քաղաքի Կիևյան կամրջի վրա տարօրինակ վարքագիծ է դրսևորում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի hոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Պարզվել է, որ 1980 թ. ծնված Ս. Ս.-ը գտնվում է հուզական անհավասարակշիռ վիճակում: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և ոստիկանության աշխատակիցները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս. Ս.-ին, ում Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են ոստիկանության Մաշտոցի բաժին: ՀՀ ԱԻՆ