Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպառողին այլևս պատահական միս չի հասնի. նախարարություն (տեսանյութ)

Պաշտոնական
mis

Կառավարության ծրագրից բխող պարտադիր սպանդանոցային մորթի կիրառման ժամանակացույցով սպանդանոցային մորթին անցում ապահովելու նպատակով  ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախաձեռնությամբ իրականացվում է «Սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիր»: Ծրագրի շրջանակում ամբողջ հանրապետությունը կապահովի սպանդանոցային ցանցով՝ էականորեն բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները:  Կառուցվող 21 նոր սպանդանոցները կգործեն  արդեն հուլիսից: Եթե հաշվի առնենք, որ ստացվել են նաև սպանդանոցներ կառուցելու լրացուցիչ հայտեր՝ ակնկալվում է, որ հանրապետությունում  նորմը պարտադիր դառնալուն զուգահեռ կսկսի գործել առնվազն 71 սպանդանոց, գնահատված անհրաժեշտ քանակը 40-70 է՝ կախված հզորությունից:   Պարտադիր սպանդանոցային մորթի կիրառումը հնարավորություն կընձեռի գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացնել սանիտարական պահանջներին համապատասխան, թույլ կտա ազգաբնակչությանը մատակարարել անվտանգ միս և մսեղիք, որը կբարձրացնի  երկրում արտադրվող մսի և մսամթերքի անվտանգությունը: Գործարարները վստահեցնում են՝  պարտադիր սպանդանոցային մորթին անցում կատարելուց հետո հանրապետությունում մսի գնանկում կդիտվի, քանի որ  մրցակցության դեպքում իրենցից յուրաքանչյուրը կձգտի առավել մատչելի և ձեռնտու տարբերակներ առաջարկել, ինչն էլ իր հերթին կազդի մսի գնի վրա։   ՀՀ գյուղատնտեսության նախարարության   տեղեկատվության և   հասարակայնության հետ կապերի բաժին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և   հասարակայնության հետ կապերի բաժին