Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրի ինշուրանս»-ի պարզաբանումը՝ Բագրատաշենում տիրող իրավիճակի առնչությամբ

Պաշտոնական
product_4755509356_1

Սույնով «Նաիրի ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ն /այսուհետ՝ Ընկերություն/ տրամադրում է իր պաշտոնական պատասխանը՝ Բագրատաշենում տիրող իրավիճակին առնչվող նյութի կապակցությամբ: Տեղեկացնում ենք, որ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, հանդիսանալով ՀՀ ԿԲ կողմից համապատասխան գրանցում ունեցող ապահովագրական գործակալ, հանդիսանում է Ընկերության հետ համագործակցող թվով 479 գործակալներից մեկը և իր գործակալական գործունեության շրջանակներում զրկված չէ այլ ապահովագրական ընկերությունների հետ համագործակցելու ո՛չ իրավական և ո՛չ էլ իրական հնարավորություններից: Ավելին, ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում կարող եք տեղեկանալ թե քանի ապահովագրական ընկերությունների գործակալ է հանդիսանում «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն: Այսպիսով, այն որ «Նաիրի ինշուրանս»-ն ի դեմս «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի մենաշնորհ ունի Բագրատաշենի մաքսատանը իրականությանը չեն համապատասխանում: Ելնելով վերոգրյալից հորդորում ենք հետայսու Ընկերության և նրա բաժնետիրոջ անունները չկապել Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակի հետ և «Նաիրի ինշուրանս»-ին չվերագրել իրականությանը չհամապատասխանող գործողություններ: