Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ

Պաշտոնական
medved-karen

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է.  «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Սուրբ ծննդյան տոնի առթիվ: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք մեր  ներդաշնակ փոխգործակցությունը  ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ՝  բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների զարգացման ու բարօրության: Հարգելի Դմիտրի Անատոլիի, Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն և երջանկություն եմ մաղթում, բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում»: