Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դուք հասկացված եք ձեր ընտանիքներում. Վլ. Գասպարյանն այցելել է Ոստիկանության զորամաս (տեսանյութ)

Պաշտոնական
1312171031omon_10

Դեկտեմբերի 13-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետՎլադիմիր Գասպարյանը, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ, այցելեց Ոստիկանության զորքերի հասարարական կարգի պահպանության զորամաս և ներկա եղավ մարտավարամասնագիտական վարժանքներին: Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի զեկույցն ընդունելուց հետո Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ ու ծաղիկներ խոնարհեցին երկրի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշապատին: Վարժանքի ընթացքում արագ արձագանքման խմբերը ներկայացրին հանրային տարածքում զինված խմբի ծրագրերը խափանելու և ապօրինի զինյալներին վնասազերծելու գործողություններ: Վարժանքի ավարտին ներկայացվեց ձեռնամարտի հնարքների համալիր: Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության զորքերի բարոյահոգեբանական, կամային, մարտավարամասնագիտական պատրաստականությունը և կարևորեց Զորքերի դերը հասարակական կարգի ապահովման ու հանրային անվտանգության պահպանման գործում: Ոստիկանության պետը շրջեց զորամասի տարածքում, ծանոթացավ զինծառայողների կենցաղի և մասնագիտական պատրաստության պայմաններին, ստուգեց ձմեռային շրջանի նախապատրաստական աշխատանքի արդյունքները: Այցի ավարտին Վլադիմիր Գասպարյանը,ուղեկցող սպաների և ոստիկանության զորքերի հրամանատարության ու զինծառայողների հետ, մասնակցեց զինվորական ճաշի: 1312171031omon_11