Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես տարբերել կեղծ բրինձը իրականից. մասնագետի խորհուրդը (տեսանյութ)

Տնտեսություն
brindz

Հանրության մոտ խուճապ է առաջացրել անհայտ ու գարշահոտ բրնձի առկայությունը շուկայում։ Կասկածներ կան, որ այն կեղծ բրինձ է։ Խուճապի պատճառներից մեկն էլ շուկայում վաճառվող անորակ բրինձների տեսականին է։ «Կեղծ բրինձը որևէ կապ չունի պլաստմասսայի հետ։ Այն կարտոֆիլի օսլայից է պատրաստվում, որին ավելացվում են ինչ-որ նյութեր»,- ասում է ՀՀ ԳԱԱ  էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։ Դրանք հիվանդությունների պատճառ են դառնում։ Կեղծ բրինձը, եթե լցնենք ջրի մեջ, կբարձրանա ջրի երես։ Պարոն Պիպոյանը ներկայացրեց իրենց լաբորատորիայում արված փորձի արդյունքը, երբ բրինձը չի նստել ջրի հատակին։ Բայց պարզվել է, որ բրնձի հատիկները  կոտրատված են եղել և թեթևության պատճառով է այն բարձրացել վերև։ Բրինձը, որն անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում չի եփվում, գարշահոտ է՝ նորմալ բրնձին ոչ բնորոշ, չի բորբոսնում, չնայած՝ արդեն 10 օր է, ինչ պահել են եփելուց հետո։ Այն ուսումնասիրել են մանրադիտակի տակ և տեսել, որ թաղանթով է պատված, «բայց, միևնույնն է, բրինձ է, պլաստիկ չէ»։  Փորձագետը խորհուրդ է տալիս խուսափել չեփվող, գարշահոտ բրնձի օգտագործումից։ Խուճապի առաջացման պատճառը առաջացած խոր անվստահության մթնոլորտն է, որովհետև տուժողի կարգավիճակում միշտ սպառողն է եղել։ Պարոն Պիպոյանը խորհուրդ է տալիս կասկածելու դեպքում նույն փորձն անել տանը՝ եփել բրինձը, այնուհետև պահել տաք տեղում և հետևել բորբոսման ընթացքին։