A
A
ՔՈԼՈՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԿՐԿԻՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինՀայ լողորդ Միքայել Քոլոյանն այսօր եւս մեկ ելույթ ունեցավ Ավստրալիայում ընթացող ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությունում:
Ազատ ոճում 100մ տարածությունում Քոլոյանը գրանցեց 53.01 արդյունք եւ 169 մասնակիցների շարքում գրավեց 83-րդ տեղը: Մինչ այդ 200մ տարածությունում Միքայելը զբաղեցրել էր 66-րդ հորիզոնականը:
100մ տարածությունում հանդես եկավ նաեւ Հարություն Հարությունյանը, որը 54.93 արդյունքում գրավեց ընդամենը 109-րդ տեղը: Մեր մարզիկները դուրս մնացին հետագա պայքարից:
Հայ լողորդները մարտի 30-ին հանդես կգան նաեւ 50մ տարածությունում: