ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԿՀԱՐԳԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԻՇԱՏԱԿԸ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի ժամանակով 23:30-ին լեհական Կիելցե քաղաքում կայանալիք Լեհաստան-Հայաստան մրցավեճում հայ ֆուտբոլիստները հանդես կգան սեւ թեւկապներով, իսկ հանդիպումից առաջ մեկ րոպե լռությամբ կհարգեն ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:
Թեեւ, այսօր Հայաստանում սգո օր է, սակայն հանդիպումն այնուամենայնիվ, կհեռարձակվի Հանրային հեռուստատեսությամբ:
Հանդիպումը կկայանա «Կորոնա» ակումբի մարզադաշտում, որը պատկերված է լուսանկարում: Այս մարզադաշտը տեղավորում է 15 500 հանդիսական: Տոմսերը սպառվել էին դեռեւս մարտի 19-ին: «Կորոնայի» մարզադաշտը վերակառուցվել է 2006թ. եւ համարվում է Լեհաստանում լավագույններից մեկը:
Ընտրական Ա խմբում այսօր կկայանան եւս 2 հանդիպումներ: Բաքվում Ադրբեջանի հավաքականը կհյուրընկալի Ֆինլանդիայի հավաքականին: Ֆիններն իրենց մարտական կազմով են ժամանել Ադրբեջան եւ համարվում են այս խաղի բացահայտ ֆավորիտ: Ավելի հավասար են ուժերը Բելգրադում կայանալիք Սերբիա - Պորտուգալիա խաղում: