Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ` ՀՐԱՇՔԻ ՊԵՍ ՄԻ ԲԱՆ

Սպորտ

Միջազգային բուքմեյքերների կարծիքով` վաղը 23:30-ին կայանալիք Լեհաստան - Հայաստան ընտրական մրցավեճում միանշանակ հաղթելու են դաշտի տերերը:

Հայկական բուքմեյքերական կազմակերպություններից խաղադրույք ընդունում է միայն «Վիվառո»-ն, որը Հայաստանի հաղթանակը գնահատել է 20.00 գործակցով, իսկ Լեհաստանինը ընդամենը՝ 1.08: Ոչ-ոքի համար սահմանվել է 7.80 գործակից:

Ուկրաինական «Պարիմատչի» կարծիքը գրեթե չի տարբերում «Վիվառոյից»: Ուկրաինացիները Հայաստանի հաղթանակը գնահատել են 22.00, Լեհաստանին՝ 1.08, իսկ ոչ-ոքին՝ 7.50:

Ռուսական «Մարաթոնը» եւս համամիտ է իր գործընկերների հետ, թեեւ Հայաստանի համար սահմանել է 24.00 գործակից, իսկ Լեհաստանի հաղթանակը, ինչպես եւ նախորդ 2 բուքմեյքերական կազմակերպությունները սահմանված է նույն 1.08 գործակիցը: Ոչ-ոքին այստեղ գնահատվում է 8.00: «Bet365»-ը ավելի կոռեկտ է «արտահայտվել» եւ Լեհաստանի հաղթանակի համար սահմանել 1.11 գործակից: Հայաստանի հաղթանակը գնահատվել է 19.00, իսկ ոչ-ոքին՝ 8.00:

Գրեթե նույն պատկերն է նաեւ ամենահայտնի բուքմեյքերական կազմակերպությունում՝ անգլիական «William Hill»-ում, որտեղ Հայաստանի գործակիցը 17.00 է, իսկ Լեհաստանին՝ 1.11: Ոչ-ոքին այստեղ գնահատել են 6.00: