Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարդը մարդու համար». այսօր Կամավորների միջազգային օրն է

Հասարակություն
24740096_10155382546334671_522796647_o

Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) Լոռու մարզային մասնաճյուղի նախաձեռնությամբ Վանաձորի տասից ավելի տնակներում ապրող, սոցիալապես անապահով ընտանիքների տրամադրվեց տաք հագուստ, ծածկոցներ, կիսապատրաստի պահածոներ: Նախաձեռնության համակարգող  Սոխակ Մելքոնյանի հավաստմամբ, «Մարդը մարդու համար» նախաձեռնությունը հնարավորություն տվեց, որ մենք հասկանաք, թե ինչքան կարևոր է կամավոր ներդումը համայնքի զարգացման գործում: Կամավորության օրվա հետ կապված Վանաձորում կազմակերպվեց հանդիպում- քննարկում, որտեղ Երիտասարդական ակումբների դաշնության կամավոր Սեդա Մկրտչյանը ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու իրականացված ծրագրերը, ինչպես նաև հեռանկարային համագործակցության սկզբունքները: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանն էլ Լոռու երիտասարդության հետ հանդիպման ժամանակ կարևորեց երիտասարդների ներգրավածությունն ու հոգատարությունը շրջապատի նկատմամբ, ինչպես նաև մարզերում երիտասարդական նախաձեռնությունների խթանումը:  «Մարդը մարդու համար» նախաձեռնության կամավորներին  և Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին Երիտասարդական ակումբների դաշնության կողմից հանձնվեցին շնորհակալագրեր՝ նախաձեռնությանն աջակցելու և կամավոր ներդրում ունենալու համար:  24174258_1551036638282756_643192901828624760_n  Երիտասարդական ակումբների դաշնության հանրային կապերի քարտուղարություն