Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեկտեմբերի 6-ի ցերեկը Երևանում կտեղա թաց ձյուն, ձնախառն անձրև

Կարևոր լուրեր Պաշտոնական
index17

Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին  հանրապետության ողջ տարածքում, 8-ի գիշերը  հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, 6-ին լեռնային շրջաններում՝ ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին հանրապետության ողջ տարածքում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 6-ին, 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը, 7-9-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: 04ARM1 Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ի գիշերը, 8-ին, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին՝ օրվա երկրորդ կեսին, 7-ին սպասվում են տեղումներ, 6-ի ցերեկը  թաց ձյան և ձնախառն անձրևի, 7-ին՝ ձյան տեսքով: 6-7-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 04ARM2