Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՐԱԳ ԷԼ Է ԼԱՎ ԽԱՂՈՒՄ

Սպորտ

Օրերս Իսպանիայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում հիանալի հաջողության հասած Գաբրիել Սարգսյանը եւս մեկ հաղթանակ էլ է գրանցել:

Սարգսյանը դարձել նույն մրցաշարի ավարտից հետո անցկացված արագ շախմատի մրցաշարի հաղթող` 9 հնարավոր միավորից վաստակելով 7.5 միավոր: Մինչ այդ Գաբրիելը Ռուի Լոպեսի մրցաշարում 7 հնարավորից վաստակելով 6.5 միավոր գրավել էր առաջին հորիզոնականը:

Այժմ Սարգսյանը կնախապատրաստվի ապրիլի 2-ին մեկնարկելիք Եվրոպայի անհատական առաջնությանը: