Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Փյունիկ»-«Արարատ». Պայքար 5-րդ տեղի համար (տեսանյութ)

Սպորտ
a1pyunik-ararat-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում այսօր կկայանա 8-րդ տուրից հետաձգված մեկ հանդիպում: Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում Երեւանի «Փյունիկը» կընդունի «Արարատին»: Թիմերը չնայած ներկայումս զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի նախավերջին ու վերջին տեղերը, սակայն դրանց հանդիպումները միշտ էլ սկզբունքային բնույթ են կրել: Առավել եւս, որ եթե արարատցիները հաղթեն, ապա վերջապես կկարողանան շրջանցել փյունիկցիներին եւ բարձրանալ 5-րդ տեղ: Ընթացիկ առաջնությունում կայացած թիմերի երկու հանդիպումներն էլ անցել են լարված պայքարում: Առաջին շրջանում նրանց մրցավեճը գոլազուրկ ոչ-ոքիով էր ավարտվել, իսկ 10 օր առաջ 3-րդ խաղաշրջանի շրջանակում կայացած խաղում «Փյունիկը» հաղթել էր նվազագույն 1:0 հաշվով: a1+pyunik - ararat 3 Առաջնության նախորդ խաղում արարատցիները Գյումրիում պարտության են մատնել «Շիրակին»՝ 1:0, իսկ ահա փյունիկցիները նույն հաշվով զիջել են «Ալաշկերտին»: Չնայած այդ հանգամանքին, բուքմեյքերներն այսօրվա հանդիպման ֆավորիտ են համարում «Փյունիկին», որի հաղթանակը գնահատել են 1,50 գործակցով, իսկ «Արարատինը»՝ 6,00-ով: a1+pyunik - ararat 2 «Փյունիկ» - «Արարատ» հանդիպումը կսկսի ժամը 16:00-ին: Հայ ֆուտբոլասերներն այն կարող են դիտել նաեւ մեր կայքէջում՝ ստորեւ: