A
A
ՊԱՅՔԱՐԸ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԻ ՀԱՄԱՐ ՍՐՎԵՑ
Աջակցիր «Ա1+»-ինՄեկօրյա հանգիստից հետո Մոնտե Կառլոյում վերսկսվեց 12 գրոսմայստերների մասնակցությամբ միջազգային մրցաշարը, որը անցկացվում է արագ եւ կույր շախմատի կանոններով:
Լեւոն Արոնյանը 5-րդ տուրում 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը Պյոտր Սվիդլերի հետ, սակայն դա էլ բավական, որ հայ շախմատիստը հավասարվեր մինչ այս մրցաշարային աղյուսակը գլխավորող Կրամնիկին: Վերջինս այս տուրում 0.5:1.5 հաշվով զիջեց Վասիլիսի Իվանչուկին, որը այս հաղթանակի շնորհիվ նույնպես հավասարվեց առաջատարին:
Այժմ առաջին հորիզոնականում են ընթանում Արոնյանը, Կրամնիկը եւ Իվանչուկը, որոնք վաստակել են 7-ական միավոր: 4-րդ հորիզոնականը 6-ական միավորով բաժանում են Սվիդլերը եւ Անանդը: