Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. ահազանգ

Կարևոր լուրեր Պաշտոնական
metro

Նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը: Ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից: Ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը: Այդ մասին հայտնում է ԱԻՆ-ը։ Ի դեպ. ավելի վաղ՝ առավոտյան մոտավորապես ժամը  8։10-ին Ոստիկանությունում  ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, մուտք է գործել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի կայարաններից մեկը և սպառնում է քաղաքացիներին։ Ավելի ուշ պարզվել է,ո ր ահազանգը կեղծ է եղել, ոստիկանները ճշտել են ահազանգողի ինքնությունը և նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։