A
A
ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՒՅԳԻ 2-ՐԴ ԵԼՈՒՅԹԸ ԱՎԵԼԻ ՀԱՋՈՂ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱնաստասիա Գրեբյոնկինա - Վազգեն Ազրոյան պարային զույգը Տոկիոյում ընթացող գեղսահքի աշխարհի առաջնությունում այսօր առավոտյան ելույթ է ունեցել ինքանտիպ ոճում: Հայաստանը ներկայացնող զույգը 44.86 միավորով 29 մասնակիցների շարքում զբաղեցրել է 21-րդ տեղը: Սա Գրեբյոնկինա - Ազրոյան զույգի 2-րդ ելույթն էր: Ընդհանուր հաշվարկով նրանք այժմ ընթանում են 19-րդ հորիզոնականում:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Բուլղարիան ներկայացնող Բենկովա - Ստավինսկի զույգը, որը իր ակտիվում գրանցել է 99.52 միավոր: 2-րդ տեղում է ընթանում Բելբին- Ագոստո զույգը, որը ներկայացնում է ԱՄՆ-ն: Առաջին ելույթից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող կանադական Դուբրեոիլ - Լաուզոն զույգը այժմ ընդամենը 3-րդ տեղում է: