Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ

Սպորտ

Իսպանիայում ընթացող շախմատային միջազգային մրցաշարի 4-րդ տուրում հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը սեւերով պարտության է մատնել Սասիկիրիանին:

Սարգսյանն առավելության է հասել 39-րդ քայլին: Այս հաղթանակից հետո հայ շախմատիստը 3.5 միավորով ամրապնդվեց առաջին հորիզոնականում: 2.5-ական միավոր են վաստակել Ռուսլան Պոնոմարյովը, Գրանդա Զունիգան, Պերես Կանդելարիոն, որոնք ընթանում են 2-րդ տեղում:

8 շախմատիստների մասնակցությամբ ընթացող 15-րդ կարգի այս մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր: