Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհ Արամուս գյուղում

Պաշտոնական
b7ec5c75e683ab0c5f4a9f8cadea5ac1

Նոյեմբերի 1-ին, ժամը 20:29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի 1-ին փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, երկու բեռնատար ավտոմեքենա և գյուղապետարանի կողմից տրամադրված մեկ հատուկ տեխնիկա:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 14 և 16 տների տանիքներում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:27-ին, մարվել՝ 01:06-ին: Ամբողջությամբ այրվել են Հ. Ս.-ին պատկանող թիվ 14 տան տանիքի կառուցատարրերը (մոտ 240 քմ), և այնտեղ պահեստավորված մոտ 1000 հակ անասնակեր, մասամբ այրվել է Օ. Գ.-ին պատկանող թիվ 16 տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ) և տանիքում պահեստավորված աթար (մոտ 1.5 խմ): Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են երկու բեռնատար, հատուկ տեխնիկա և քսանհինգ գյուղացի: