Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքական անզորություն. ադրբեջանական սև ցուցակի աշխարհագրությունը

Քաղաքականություն
armen-ashotyan

Ադրբեջանական «Սև ցուցակը» մեքսիկական պատգամավորներին և CNN-ի լրագրողին ներառելուց հետո շարունակում է ընդլայնվել: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ներկայացնում է սև ցուցակի աշխարհագրությունը։  Հատկանշական է, որ այս պահին այն ընդգրկում է 686 մարդ 53 պետություններից՝ քաղաքական գործիչներ, համաշխարհային մեծության աստղեր, գիտնականներ, լրագրողներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն:  

1. Ռուսաստան 176 2. Գերմանիա 67 3. ԱՄՆ 51 4. Իտալիա 49 5. Ֆրանսիա 42 6. Բելգիա 31 7. Մեծ Բրիտանիա 22 8-10. Լեհաստան 14 8-10 Ուկրաինա 14 8-10. Վրաստան 14 Ինքնին նման ցուցակի գոյությունը, ինչպես նաև հետևողական ընդլայնումը վկայությունն են, թե Ադրբեջանի միջնադարյան մտածելակերպի, թե քաղաքական անզորության: Ակնհայտ է, որ Արցախի միջազգայնացման գնացքը տեղից վաղուց է շարժվել և նման պարզունակ հնարքները այն խոչընդոտել չեն կարող: