Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուչաստկովիի խնդիրը չլուծվեց»

Քաղաքականություն
Razmik-Petrosyan-nkar

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակման օրը իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները տարբերի ժամերի են ներկայանում Եռաբլուր։ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղկեպսակներ են՝ վարչապետի, Պաշտպանության նախարարի անունից։ Ծաղիկներ են խոնարհում նաև Հայ Ազգային Կոնգրեսի և ՀԺԿ-ի անդամները։ Նրանք զերծ են մնում օրվա խորհրդի մասին մեկնաբանություններից։ Եռաբլուրում են նաև «Ազատամարտիկների դաշինքի» ազատամարտիկները։ Ռազմիկ Պետրոսյանն ասում է. «Հոկտեմբերի 27-ը իմ և գիտակից յուրաքանչյուր հայի համար ցավի օր է, մեր պետականության հիմքերի խարխլման գլխավոր օրերից մեկն է, որը մեր պատմության մեջ որպես սև օր մնաց»։ 1999-ը հայոց պետականության համար դարձավ սահմանագիծև  այդ փորձությունից մինչև հիմա դեռ չի հաջողվում բուժել վերքերը։ Օրեցօր հզորացող պետականությունը խանգարում էր առաջին հերթին թույլ Հայաստան տեսնել ցանկացողներին՝ որոշ օտարերկրյա և ներհայաստանյան ուժերի, կարծում է Ռազմիկ Պետրոսյանը.  «Ժամանակը հարթելու է, իրականությունը բացահայտելու է։ Էն ժամանակ ասում էին ընդամենը ուչաստկովիի խնդիր է, չլուծվեց, բայց պատմության մեջ ոչ մի բան գաղտնի չի մնում»,- ասաց ազատամարտիկը։