Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քանի դեռ Սերժ Սարգսյանն ունի լծակներ, Հոկտեմբերի 27-ի գործը պատշաճ քննության չի արժանանա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-2

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, հանցագործությունը բացահայտված չէ, կատարողներն ուրիշ էին, կազմակերպիչներն՝ ուրիշ. «Էն, որ կան կազմակերպիչներ, դա ըստ էության պաշտոնական վարկած է, հարցն այն է, որ այդ վարկածը պատշաճ ձեւով չի ուսումնասիրվում, չի քննվում: Եվ թույլ տվեք ասել, որ քանի դեռ Սերժ Սարգսյանը Հայաստանում ունի լծակներ, այդ հարցը պատշաճ քննության չի արժանանա»,-պարզաբանում է նա: Պարոն Փաշինյանը ծիծաղելի եւ վիրավորական է համարում խորհրդարանի ղեկավարի այն միտքը, որ եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Հայաստանը հազիվ թե այլ կերպ զարգանար, լինելու էր նույնը. «Եթե նման միտք է հնչում, դա ուղղակի վիրավորանք է: -Նկատի ունի տնտեսական, ռազմական... –Դա ուղղակի անհարգանք է հոկտեմբերի 27-ի զոհերի, եւ մասնավորապես Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի հասցեին»: Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն խորհրդարանը, որը լեգիտիմության խնդիր չուներ, ոչ ոք չէր կասկածում ընտրություններով ձեւավորված մեծամասնության քվեների օրինականությունը: