Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության պատվիրակությանը

Պաշտոնական
IMG_2389

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել ԵԽ քարտուղարության  քաղաքական հարցերով ղեկավար Ալեքսանդր Գեսսելը, նրա տեղակալ Դանիիլ Խոչաբոն և տնօրինության՝ Հայաստանի հարցով պատասխանատու Մաքսիմ Լոնգանգը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի երկրորդ քարտուղար Արամ Հակոբյանը: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի՝ 2015 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցից հետո ՀՀ պարտավորությունների կատարման հարցում տեղի ունեցած զարգացումները: Ընդգծելով Պաշտպանի ինստիտուտի դերն ու կարևորությունը՝ քննարկվել են երկկողմ համագործակցության և Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին վերաբերող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով Պաշտպանին վերապահված նոր գործառույթներն ու աշխատակազմի առջև դրված խնդիրները, ինչպես նաև  համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ: Հանդիպման ավարտին կողմերն իրենց պատրաստակամությունն են հայտնել ամրապնդել և ընդլայնել ձևավորված արդյունավետ համագործակցությունը:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ