Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդուարդ Շարմազանովին չեն կանչել բանակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sharmazanov

ԱԺ-ում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ելույթում կոչ արեց ռացիոնալ դատողությունների շրջան վերադառնալ՝ զերծ մնալով լիրիկական զեղումենրից. «Հիվանդին բուժելու փոխարեն՝ սպանում ենք նրան, իսկ սպանելով հիվանդին՝ սպանում ենք հիվանդությունը»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես եկավ արտահերթ ելույթով՝ անդրադառնալով այն հայտարարություներին, թե այս կամ այն պաշտոնյան չի ծառայել. «Միայն պետական պաշտոնյանե՞րը չեն ծառայել: Այլ ոլորտներում եւս կան մարդիկ, որոնք օրենքով սահմանված կարգով չեն ծառայել: Եկեք հստակ տարբերակենք՝ դասալքությունն ու չծառայելը: Ես երբեք տարկետման իրավունքից չեմ օգտվել: Ընդունվել եմ հայցորդ, քանի որ միգուցե ազդեցիկ զանգահարող չեմ ունեցել, սակայն զինկոմիսարիատի որեւէ կանչից երբեւէ չեմ ուշացել: Հիմա չեն կանչել՝ երեւի գտել են, որ իմ զինվորական ծառայությունը պետք չէ: Ու, եթե անընդհատ՝ 11 տարի է, ասում եք՝ Շարմազանովը չի ծառայել, մի հատ ընդդիմադիրներով ու լրագրողներով հետաքննություն արեք, տեսեք՝ ինչի՞ չի ծառայել, խուսափե՞լ է, թե ոչ: Որ օրը, որ ես խուսափելու լինեմ, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ եւ քաղաքականությունից դուրս կգամ, եւ էս պաշտոնն էլ կազատեք որեւէ մեկի համար: Էդ դասալիքը ձեզ պատվեր տվողներն են, այլ ոչ թե այստեղ նստած պատգամավորներից շատերը, որոնք օրենքով սահմանված կարգով ազատվել են բանակից: Ու եկեք այս դահլիճում չբաժանենք՝ ով ծառայել է, հայրենասեր է, ով չի ծառայել, հայրենասեր չէ: Իսկ ինչի ծառայողներ չե՞ն եղել, որ իբր գնացել են ծառայելու, բայց չեն ծառայել: Բերեք իրար այստեղ չմեղադրենք»: