Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» հաղթեց  «Արարատին» եւ մտավ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Սպորտ
sport-gavat-25.10.-1

Ֆուտբոլի Հայաստանի գործող գավաթակիր Գյումրիի «Շիրակը» կշարունակի պայքարը պատվավոր մրցանակի համար: Այսօր Երեւանում կայացած գավաթի 2018թ խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղում շիրակցիները 2:0 հաշվով հաղթեցին  «Արարատին»: Այդպիսով, երկու հանդիպումների արդյունքով  առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով «Շիրակը» մտավ  կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի Կապանի «Գանձասար-Կապան» թիմի հետ: «Այսօրվա խաղում մեր առաջնային նպատակն էր գոլ բաց չթողնել, երկրորդ՝ գոլ խփել: Սակայն դրանցից ոչ մեկն էլ չստացվեց, քանի որ մրցակիցը լավ թիմ է, ունի որակյալ լեգեոներներ ունի: Հիմնականում, «Շիրակը» մեզ ստիպեց, որ մենք նահանջենք մեր կիսադաշտ եւ սկսեցին մեծ ուժերով պաշտպանվել», - ետխաղյա մամուլի ասուլիսին ասաց «Արարատի» մարզիչ Էդգար Թորոսյանը, որն արդեն երեք խաղ է կատարում է թիմի գլխավոր մարզչի պարտականությունները: «Այսօր մեզ միայն հաղթանակ էր պետք, կամ էլ գերարդյունավետ ոչ-ոքի՝ 2:2, քանի որ Գյումրիում կայացած առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում լավ պահեր ունեցանք, բայց չկարողացանք օգտագործել դրանք, իսկ երկրորդում արդեն հաջողվեց գոլ խփել: Այս հաղթանակը առաջին հերթին կարեւոր էր հոգեբանական առումով, քանի որ առաջնության վերջին խաղերում չէր ստացվում դա անել: Երեք օր ունենք պատրաստվելու առաջնության հաջորդ խաղին: Հուսով ենք, որ տղաները կհասցնեն վերականգնվել եւ պատրաստ կլինեն «Ալաշկերտի» հետ կարեւոր հանդիպմանը», - հանդիպումից հետո ասաց  «Շիրակի» գլխավոր մարզիչ Վահան Բիչախչյանը: Այսօր զուգահեռ ընթացող քառորդ եզրափակիչ մյուս խաղում «Բանանցը» սեփական դաշտում 4:2 հաշվով հաղթեց «Փյունիկին» եւ երկու հանդիպումների արդյունքով նույնպես մտավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը կչափի երկրի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: