Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որքան ուշ պատանին մասնագիտական որոշում կայացնի, այնքան լավ» (տեսանյութ)

Հասարակություն
khudoyan

Որքան ուշ պատանին որոշում կայացնի մասնագիտության ընտրության հարցում, այնքան քիչ կսխալվի. այսօր հայտարարել է հոգեբան Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին. «18 տարեկանն ըստ էության դեռ ինքնահաստատման փուլում է, պապայի մամայի ասածով, մոդայից ելնելով է որոշում կայացնում»։  Միևնույն ժամանակ աշխատանք պետք է տանել բանակը գրավիչ դարձնելու համար, որպեսզի 18 տարեկանում բանակ տանելը սթրես չառաջացնի հասարակության մեջ։ 18 տարեկանից զինծառայությունում ընդգրկվելը երիտասարդի հասունացման ու զարգացման վրա ազդող դրական գործոն է։ Բանակից հետ վերադարձած երիտասարդն ունի կյանքի փորձ, և մասնագիտություն ընտրելիս ավելի մտածված է որոշումներ կայացնում։  Եվ, ըստ այդմ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի վերացումը ճիշտ որոշում է, կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը։ Նրա գնահատմամբ՝ իրավիճակը բանակում շտկելու ուղղությամբ պետությունը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի. «Պիտի շատ աշխատանքներ տարվեն բանակը գրավիչ դարձնելու համար, որի մասին մտածում էր դեռևս Վազգեն Սարգսյանը, որը հատուկ ծրագրեր ուներ։ Եվ այն, ինչ վանում էր ծնողներին բանակից, դրա դեմ աշխատել. բանակում ծեծուջարդն կա, երկու-երեք ամիս հետո անփորձ պատանուն սահմանին կանգնեցնում են։ Այս ամեն ինչը պետք է բացառվի»։ Մանրամասները՝ տեսանյութում