Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակարգ դեպք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայում՝ կա 2 զոհ

Պաշտոնական
razmabazah

Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի պայմանագրային զինծառայողը պատահաբար կրակել է ծառայակցի վրա` սպանելով վերջինիս, այնուհետև ինքնասպան եղել, հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: «Հայաստանի Հանրապետության Ալագյազի պոլիգոնում հոկտեմբերի 23-ին անցկացված պարապմունքներից հետո, զենքը հանձնելիս, պայմանագրային զինծառայողը անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ պատահաբար կրակոց է արձակել ավտոմատից, մահացու վիրավորելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի: Վախենալով իր կատարածից, ինչպես նաև ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից, կրակոց արձակած զինծառայողը ինքնասպանություն է գործել», - ասված է հաղորդագրությունում: Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար տեղում աշխատում է Հարվային ռազմական օկրուգի հանձնաժողովը: