Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՑԱԽՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է ՈՒՇՈՒԻ ՄՐՑԱՇԱՐ

Սպորտ

Օրերս Լեռնային Արցախում անցկացվել է ուշուի մրցաշար` նվիրված Շուշիի ազատագրմանը եւ Հայոց Բանակի 15-ամյակին: Ուշուի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը «Ա1+»-ին հայտնեց, որ մրցաշարը անցել է բարձր մակարդակով. «Պրոֆեսիոնալ մրցաշար էր, որին մասնակցում են Հայաստանի եւ Արցախի ուժեղագույն մարզիկները, որոնք տարբեր տարիներին հաջողություններ էին ունեցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում»: Պարոն Չոբանյանը տեղեկացրեց նաեւ, որ Հայաստանի պատվիրակությանը ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ողջունել նման նախաձեռնության համար:

Ի դեպ, Արդբեջանը կրկին քաղաքականացրել է սպորտը եւ սուր քննադատության ենթարկել այս մրցաշարի կազմակերպիչներին: Ադրբեջանի ուշուի ֆեդերացիայի նախագահը ասել է, թե հայերը իրավունք չունեին ժամանել Արցախ եւ նման մրցաշարի մասնակցել: Այս կապակցությամբ Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանն ասաց. «Դա նրանց գործն է: Մենք շատ նորմալ մրցաշար անցկացրեցինք»: