ՀԱՅԱՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԻՄԱ ԷԼ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ժամ առ ժամ տեղեկություններ տարածել, թե որտեղ են կայանալու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայանալիք ֆուտբոլային հանդիպումները:
Այս հարցը վերջնական լուծում պետք է ստանա օրերս ՈւԵՖԱ-ի գործկոմի նիստում, իսկ ահա ադրբեջանական կողմը արդեն շտապում է տեկեղացնել, թե հայ եւ ադրբեջանցի ֆուտբոլիստները «Եվրո-2008»-ի ընտրական փուլի հանդիպումները անցկացնելու են Ուկրաինայում: Վերջինիս ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն էլ հայտարարել է, թե իրոք Ուկրաինան պատրաստ է ընդունել կողմերին եւ պատճաշ կերպով անցկացնել հանդիպումները. «Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրեգորի Սուրկիսը անձամբ է առաջարկել կողմերին նման տարբերակ»:
Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիայի քարտուղար Ֆուադ Ասադովն էլ հայտարարել է, թե իբր հայկական կողմն արդեն նախնական համաձայնության է եկել իրենց հետ հանդիպումները չեզոք դաշտում անցկացնելու համար: Սակայն ՀՖՖ-ի մեր աղբյուրները հավաստիացրեցին, որ այս հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: