Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԹՎՈՒՄ

Սպորտ

Ֆրանսիայում ավարտված շախմատային խոշոր միջազգային մրցաշարի 6 հաղթողների թվում է նաեւ հայ շախմատիստ Դավիթ Հարությունյանը, որը հանդես է գալիս Վրաստանի դորշի ներքո: Երիտասարդ շախմատիստը, ինչպես եւ ուկրաինցիներ Միրոսնիչենկոն ու Դրոզդովսկին, ադրբեջանցի Ղաշիմովը, ռուսաստանցի Յեմելինը, չինացի Յուն վաստակել է 7 միավոր:

Հայաստանի դրոշի տակ հանդես եկող շախմատիստներից ամենահաջողը ելույթը ունեցել են Սուրեն Պետրոսյանը եւ Էլինա Դանիելյանը, որոնք վաստակել են 6.5-ական միավոր: Մինչեւ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն Զավեն Անդրեասյանը եւ Հայաստանի հավաքականի մարզիչ Տիգրան Նալբանդյանը վաստակել են 6-ական միավոր:

Ի դեպ, Սուրեն Պետրոսյանը վաստակելով 6.5 միավոր առաջին անգամ լրացրել է գրոսմայստերի նորմա:

Մրցաշարին մասնակցել են շուրջ 600 շախմատիստներ, որոնցից 93-ը՝ գրոսմայստերներ: