Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԳԵՑԱԾ ՄԱՐԶՈՒՄՆԵՐ, ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Սպորտ

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մարտի 19-ին 25-ը Ֆրանսիայում համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի այս երկրի հավաքականի հետ: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Լյովա Հովհաննիսյանը:

Գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ հայ բռնցքարատիկները Ֆրանսիայում կանցկացնեն նաեւ մի շարք ստուգողական մրցամարտեր: Լյովա Հովհաննիսյանը հայտնեց նաեւ, որ մինչեւ սեպտեմբերին Մոսկվայում կայանալիք Աշխարհի առաջնությունը Հայաստանի հավաքականը մի շարք ուսումնամարզական հավաքներ կանցկացնի, որոնց ընթացքում կմասնակցի նաեւ մի քանի միջազգային մրցաշարերի:

Մասնավորապես մայիսի 15-21-ը՝ Չեխիայում, հուլիսին 9-15-ը՝ Դոնեցկում կայանալիք մրցաշարերին: Բացի այդ ամռանը Հայաստան կժամանեն ուկրաինացի բռնքամարտիկները, որոնք հայ մարզիկների հետ համամետ ուսումնամարզական հավաք կանցկացնեն: