A
A
Ամբողջությամբ այրվել է «Սևան ազգային պարկ»-ի պահակակետը
Հոկտեմբերի 15-ին, ժամը 16:21-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ Սևանա լճի ափին գտնվող վագոն-տնակում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող փայտյա պահակակետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։40-ին, մարվել՝ 19։02-ին։ Ամբողջությամբ այրվել է պահակակետը (մոտ 50 քմ):